Հայաստանում է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանին։
Ըստ Հայաստանում ԱՄՆ դեսպանության՝ Վենկատարամանը հանդիպում կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
ԱՄՆ փոխքարտուղարը նաև Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին հանդես կգա բացման խոսքով՝ ընդգծելու Միացյալ Նահանգների շահագրգռվածությունը Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կոմերցիոն կապերի խորացման և տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում կոմերցիոն փոխգործակցության խթանման հարցում, նշում է դեսպանությունը։