Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 6-ի երեկոյան ժամանել է Անկարա: Նա այցը կատարում է թուրք պաշտոնակից Մևլյութ Չավուշօղլուի հրավերով:
Ռուսաստանի արտաքին գերատեսչության փոխանցմամբ, նախարարները կքննարկեն էներգետիկայի, Ուկրաինայի, հացահատիկի գործարքի, Անկարա-Դամասկոս երկխոսության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը: