Մատչելիության հղումներ

Հայաստանից Balchug Capital-ը ամերիկյան ներդրողներից գնել է Մոսկվայի Մետրոպոլիսը


Մոսկովյան Կրեմլը և Ռուսաստանի մայրաքաղաքի գործարար կենտրոնը՝ Մոսկվա Սիթին, արխիվ
Մոսկովյան Կրեմլը և Ռուսաստանի մայրաքաղաքի գործարար կենտրոնը՝ Մոսկվա Սիթին, արխիվ

Հայաստանից Balchug Capital հիմնադրամը ամերիկյան ներդրողներից գնել է Մոսկվայի ամենամեծ առևտրի և զվարճանքի կենտրոններից մեկը՝ Մետրոպոլիսը, հաղորդում է IBC Real Estate-ի մամուլի ծառայությունը։

Գործարքի գումարը չի նշվում:

Ավելի վաղ Balchug Capital հիմնադրամը ֆինն բաժնետերերից գնել էր Սանկտ Պետերբուրգում գտնվող Pulkovo Sky բիզնես կենտրոնը։ Բիզնես կենտրոնի ընդհանուր մակերեսը կազմում է 76 հազար քառակուսի մետր:

Balchug Capital-ը ստեղծվել է 2010 թվականին, ղեկավարն ու հիմնադիրը Դավիթ Ամարյանն է, ով իր ֆինանսական կարիերան սկսել է ԱՄՆ-ում, այժմ ապրում և աշխատում է Հայաստանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG