Մատչելիության հղումներ

Վարչապետն ու ՌԴ փոխվարչապետը քննարկել են տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր


Հայ-ռուսական հարաբերություններում լարվածության մասին քննարկումների ֆոնին՝ Հայաստանում է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Վստահ եմ, որ այսօր մենք կքննարկենք հարցերի բավական լայն շրջանակ՝ տնտեսական և քաղաքական հարցեր, տարածաշրջանային և միջազգային իրավիճակին վերաբերող հարցեր», - ընդունելով նրան՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՌԴ փոխվարչապետն, իր հերթին, առաջնահերթ շեշտել է երկու երկրների փոխհարաբերությունների ռազմավարական բնույթը: Նա նշել է, որ դրանք մեկ անգամ չէ, որ բախվել են տարբեր մարտահրավերների՝ ներառյալ տնտեսական ճգնաժամերը, գլոբալ առևտրատնտեսական համակարգի փոփոխությունները, հայտնում են կառավարությունից։

«Չնայած դրան՝ մենք շարունակում ենք ամրապնդել մեր համագործակցությունը տնտեսական ոլորտում, և նախորդ տարի փոխադարձ առևտրաշրջանառության աճի շատ լավ ցուցանիշներ ունենք: Ռուսաստանից Հայաստան ներդրումները ևս լավ ընթացքի մեջ են: Մենք իրապես ուրախանում ենք այն հաջողություններով, որ արձանագրում է Հայաստանի տնտեսությունը՝ որպես Եվրասիական տնտեսական միության մեծ տնտեսության մի մաս և այն առավելությունները, որ տալիս է Միությունը, իհարկե, տեսանելի են», - ասել է ռուսաստանցի պաշտոնյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG