Մատչելիության հղումներ

Բաքուն պնդում է, որ վերահսկողություն է հաստատել Շուշիի շրջանի երկու նախկին ադրբեջանաբնակ գյուղերի հանդեպ


Դեպի Շուշի գնացող ճանապարհը, արխիվ
Դեպի Շուշի գնացող ճանապարհը, արխիվ

Պաշտոնական Բաքուն պնդում է, որ մարտի 25-ին իրականացված գործողության արդյունքում վերահսկողություն է հաստատել Շուշիի շրջանի երկու նախկին ադրբեջանաբնակ գյուղերի հանդեպ։

«Այդ գործողության արդյունքում Շուշիի շրջանի Ալահգուլուլար և Զամանփեյեսի գյուղերն, ինչպես նաև հարակից բարձունքներն ու տարածքները գտնվում են Ադրբեջանի բանակի վերահսկողության տակ», - հաղորդում է АPA գործակալությունը։

Լրատվամիջոցը նաև երկու կարճ տեսանյութ է տարածել, որոնցում երևում են գյուղերի մի շարք տների մնացորդները։

Այդ բնակավայրերը հայկական ուժերի վերահսկողության տակ էին անցել 1992 թվականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG