Մատչելիության հղումներ

Ռուսաստանի հատուկ ծառայությունները բլոգերի սպանության մեջ մեղադրում են Նավալնու աջակիցներին


Ռուս ոստիկանները ստուգում են անցկացնում Սանկտ Պետերբուրգի "Street Bar" սրճարանում տեղի ունեցած պայթյունից հետո, 2-ը ապրիլի, 2023թ.
Ռուս ոստիկանները ստուգում են անցկացնում Սանկտ Պետերբուրգի "Street Bar" սրճարանում տեղի ունեցած պայթյունից հետո, 2-ը ապրիլի, 2023թ.

Ռուսաստանի հատուկ ծառայությունները պնդում են, որ կիրակի օրը Սանկտ Պետերբուրգում սպանված ազգայնական բլոգեր Վլադլեն Տատարսկու դեմ մահափորձը կազմակերպել են Ուկրաինայի իշխանությունները՝ ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու աջակիցների օժանդակությամբ։

Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Ազգային հակաահաբեկչական կոմիտեն՝ պնդելով, որ Տատարսկու սպանությունը ծրագրել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները՝ «այն գործակալների ներգրավմամբ, որոնք համագործակցում են Նավալնու ստեղծած այսպես կոչված «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» հետ»։

«Այս գործի շրջանակներում ձերբակալված Դարյա Տրեպովան այդ կառույցի ակտիվ աջակիցներից է», - հայտարարում է Ռուսաստանի Ազգային հակաահաբեկչական կոմիտեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG