Ադրբեջանի հատուկ ծառայությունները Բաքվում չորս հոգու են ձերբակալել, ովքեր կասկածվում են Միլի մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի վրա հարձակվելու մեջ, այս գիշեր հայտնել է երկրի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Բաքվի Ղարադաղի շրջանում Ադրբեջանի ՆԳՆ, Գլխավոր դատախազության և Պետական անվտանգության ծառայության կողմից համատեղ հատուկ գործողություն է իրականացվել, Ֆազիլ Մուստաֆայի վրա հարձակվելու մեջ կասկածվող չորս տղամարդ է բերման ենթարկվել», - ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ձերբակալվածների մասին մանրամասն տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ։
АPA գործակալությունը, մինչդեռ, վկայակոչելով ադրբեջանական հատուկ ծառայություններին մոտ կանգնած աղբյուրները, պնդում է, որ ձերբակալվածների թիվը հասնում է վեցի, «ևս մի քանի անձանց մասով հետաքննությունը շարունակվում է»։ Ձերբակալվածների ինքնությունը АPA-ի աղբյուրները ևս դեռ չեն բացահայտում։
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորը հարձակման է ենթարկվել անցած շաբաթ, Մուստաֆայի կյանքին վտանգ չի սպառնում: Պետական անվտանգության ծառայությունը տեղի ունեցածն ահաբեկչություն է որակել, արտգործնախարարությունն էլ հայտարարել է, թե մահափորձի հետքերը տանում են դեպի Իրան: