Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բաց չէ. Արցախի ներքին գործերի նախարարությունը հերքում է ճանապարհի բացվելու մասին տեղեկությունները։
Արդեն 111 օր է՝ Արցախը շարունակում է մնալ շրջափակման մեջ, հիշեցնում են ոստիկանությունից։
Ստեփանակերտ-Բերդաձոր-Կոռնիձոր-Գորիս ճանապարհով այս պահին հնարավոր է միայն իրականացնել Արցախի հումանիտար մատակարարումները՝ ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:
«Երթևեկությունը դեպի ՀՀ և հակառակ ուղղությամբ անկանխատեսելի վտանգավոր է, քանի դեռ Շուշիի հատվածում են ադրբեջանցի պսևդոբնապահպաններն ու զինվորականները», - ասված է հաղորդագրության մեջ։