Մատչելիության հղումներ

Փոխհրաձգություն ՀՀ զինծառայողների միջև, կրակել է նաև ադրբեջանական կողմը. կա մեկ զոհ. ՊՆ


Հայաստանի հարավարևելյան սահմանագոտում ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում ԶՈՒ զինծառայողների միջև թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։ Հընթացս կրակոցներ են հնչել նաև ադրբեջանական կողմից, միջադեպից հետո հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Հրաչյա Արայի Սարուխանյանի մարմինը՝ հրազենային մահացու վնասվածքով, հայտնում է ռազմական գերատեսչությունը։

Եվս մեկ զինծառայող ստացել է վիրավորում, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Այլ մանրամասներ նախարարությունը չի հայտնում, թե արդյոք ադրբեջանական կողմի կրակոցներից է զոհվել զինծառայող Սարուխանյանը, միայն նշվում է, որ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG