Մատչելիության հղումներ

Միջադեպ ԱԺ-ում՝ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև․ դաշնակցական պատգամավորը բերման է ենթարկվել


Վլադիմիր Վարդանյան, Մհեր Սահակյան
Վլադիմիր Վարդանյան, Մհեր Սահակյան

Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅ Դաշնակցության անդամ Մհեր Սահակյանի միջև։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Մհեր Սահակյանը քննարկման ժամանակ հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, մարմնական վնասվածք պատճառել։

«Տեղի է ունեցել քննարկում արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ, հրավիրված է եղել նաև Եղիշե Կիրակոսյանը, ներկայացրել է իր գործունեությունն, անելիքները, քննարկման ընթացքում, բնականաբար, և՛ բանավեճ, և՛ քննարկումներ են տեղի ունեցել, որի ընթացքում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մհեր Սահակյանն, առանց որևէ հիմնավորման, դրդապատճառի, բառիս ուղիղ իմաստով, հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, հասցրել է մարմնական վնասվածք հոնքի հատվածում, անհրաժեշտ է բժշկական միջամտություն, կարեր դնելու անհրաժեշտություն կա։ Մենք հրավիրել ենք ոստիկանությանը, դիմել ենք դատախազություն», - «Ազատությանն» ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ «Մհեր Սահակյանը հարվածելուց անմիջապես հետո վազելով փախել է սնեյակից, թաքնվել է Ազգային ժողովի որևէ մի անկյունում, հիմա ոստիկանությունը նրան է փնտրում»։

Սահակյանի հետ խոսել «Ազատությանը» դեռ չի հաջողվել։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Մհեր Սահակյանին ոստիկանները բերման են ենթարկել Արաբկիրի բաժին, այլ հարցերի չպատասխանեց։

Դիտարկմանը, թե ՔՊ-ականների խոսքով, Մհեր Սահակյանն է հարձակվել Վլադիմիր Վարդանյանի վրա, Սիմոնյանն արձագանքեց, թե տեղյակ չէ։

Միջադեպ ԱԺ-ում՝ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև․ դաշնակցական պատգամավորը բերման է ենթարկվել
please wait

No media source currently available

0:00 0:02:22 0:00

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG