Այսօր Հարավային Կովկաս է ժամանում ԱՄՆ Առևտրի նախարարի` միջազգային շուկաների գծով օգնական Արուն Վենկատարամանը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան մինչև ապրիլի 7֊ը կլինի Թուրքիայում, Հայաստանում, Ադրբեջանում ու Վրաստանում:
«Այցի նպատակն է ամրապնդել և առաջ տանել ԱՄՆ առևտրատնտեսական կապերն այդ երկրների հետ, հատկապես` էներգետիկայի, ենթակառուցվածքների, հեռահաղորդակցության և թվային տնտեսության ոլորտներում», ֊ հայտարարել է ԱՄՆ Առևտրի նախարարությունը:
Վենկատարամանը հանդիպումներ կունենա պաշտոնյաների, ինչպես նաև ամերիկյան ու տեղական ընկերությունների հետ: