Մատչելիության հղումներ

Զինված հարձակում Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորի վրա


Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆա, արխիվ
Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆա, արխիվ

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունն ահաբեկչություն է համարում զինված հարձակումը խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի վրա, որի արդյունքում պատգամավորը հրազենային վիրավորում է ստացել։

«Մարտի 28-ին ժամը 21:51 Միլլի մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի տան դիմաց «Կալաշնիկով» ինքնաձիգով ահաբեկչություն է իրականացվել։ Հարձակման արդյունքում պատգամավորը հրազենային վնասվածքներ է ստացել աջ ուսի և աջ ազդրի ստորին հատվածում։ Նա ստանում է անհրաժեշտ բուժօգնություն, վիճակը գնահատվում է կայուն։ Պատգամավորի կյանքին վտանգ չի սպառնում», - հայտնել են Պետական անվտանգության ծառայությունից։

«Ներկայումս իրականացվում է անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների համալիր՝ ուղղված ահաբեկչությունը կատարած անձին և հանցագործությունում ներգրավված այլ անձանց հայտնաբերելուն և պատասխանատվության ենթարկելուն», - հայտարարում է ծառայությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG