Մատչելիության հղումներ

Հունաստանի խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 21-ին


Խորհրդարանական ընտրությունները Հունաստանում կկայանան մայիսի 21-ին, այսօր երկրի հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ուղերձում հայտարարել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։

Նրա խոսքով՝ եթե ընտրությունների արդյունքում հնարավոր չլինի կառավարություն ձևավորել, ապա քվեարկության երկրորդ փուլը կկազմակերպվի հուլիսին։

Վերջին հարցումների համաձայն՝ վարչապետ Միցոտակիսի «Նոր ժողովրդավարություն» կուսակցության վարկանիշը 4-ից 7 տոկոսով բարձր է ձախակողմյան «Սիրիզա»-ից, որի առաջնորդն է նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG