Մատչելիության հղումներ

Ալիև․ «Հայաստանը Լաչինի վերադարձը անթույլատրելի էր համարում»


«Տարիներ շարունակ Հայաստանը Լաչինի վերադարձը անթույլատրելի էր համարում»,- այսօր այդ շրջանում իր նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Մասիմ Մամեդովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Բանակցությունների երկար տարիների ընթացքում միջնորդները մշտապես հատուկ մոտեցում էին ցուցաբերում Լաչինի շրջանին, իսկ Հայաստան ընդհանուր առմամբ այդ շրջանի վերադարձը Ադրբեջանին անթույլատրելի էր համարում», - նշել է Ադրբեջանի ղեկավարը։

«Հայերը, սակայն, մյուս շրջաններից հեռանալ ևս չէին պատրաստվում։ Այսօր՝ պատերազմից երկուսուկես տարի անց, դա բոլորի համար շատ ավելի ակնհայտ է դարձել։ Միջազգային միջնորդներն էլ՝ ԵԱՀԿ նախկին Մինսկի խումբը, բանակցություններ վարելով, փաստորեն փորձում էին ամրագրել օկուպացիայի փաստը», - պնդել է Ադրբեջանի նախագահը։

Էկոակտիվիստներ ներկայացող ադրբեջանցիները արդեն 107 օր փակ են պահում Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը։

XS
SM
MD
LG