Մատչելիության հղումներ

Պայթյուն Մարիուպոլի ոստիկանապետի մեքենայում, պաշտոնյան վիրավորվել է


Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Մարիուպոլում այսօր պայթյուն է որոտացել Ռուսաստանի կողմից նշանակված քաղաքային ոստիկանության ղեկավարի մեքենայում։ Ըստ ռուսաստանյան աղբյուրների՝ պաշտոնյան թեթև վնասվածքներ է ստացել, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ռուսական ՏԱՍՍ պետական գործակալության տվյալներով՝ տեղի ունեցածը մահափորձ էր ոստիկանապետ Միխայիլ Մոսկվինի դեմ։

Մոսկվինի կենսագրական տվյալները հայտնի չեն, նույնանուն երկու անձինք՝ հայր և որդի, մասնակցել են Դոնեցկի անջատականների կազմում ռազմական գործողություններին։ Երկուսն էլ Ուկրաինայի քաղաքացիներ են․ Մոսկվին ավագը նախկին ոստիկան է, որդին 31 տարեկան է, նախկինում եղել է Ուկրաինայի ազգային գվարդիայի անդամ, այնուհետև միացել է անջատական ջոկատներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG