Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 49.63 տոկոսը կամ 22 հազար 880 քաղաքացիներից 11 հազար 356-ը։
Շիրակի մարզի Անի համայնքում քվեարկությանը մասնակցել է քաղաքացիների 62.01 տոկոսը կամ 15 հազար 918 քաղաքացուց 9870-ը։
Երկու համայնքներում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 54.71 տոկոսը կամ 21 հազար 226 քաղաքացի։