Մատչելիության հղումներ

Արցախում պետական դավաճանության դեպքերով երկու անձ է կալանավորվել


Արցախի ԱԱԾ շենքը Ստեփանակերտում, արխիվ
Արցախի ԱԱԾ շենքը Ստեփանակերտում, արխիվ

Արցախի քննչական կոմիտեն այսօր հաղորդում է պետական դավաճանության դեպքերով երկու անձի կալանավորման մասին:

Հաղորդագրության համաձայն՝ ՔԿ հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում այս ամիս վարույթ են ընդունվել Արցախի Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործերը: Դրանց նախաքննությամբ պարզվել է, որ Ստեփանակերտի երկու բնակիչներ սոցցանցերի միջոցով կապ են հաստատել Ադրբեջանի հատուկ ծառայութունների ներկայացուցիչների հետ, «շահեկան առաջարկության և պարբերաբար վարձատրության դիմաց նրանց փոխանցել գաղտնի և հույժ գաղտնի տեղեկություններ, ինչպես նաև ԱՀ քաղաքացիների անվտանգության, տնտեսության ընդհանուր վիճակի, շրջափակման պայմաններում սոցիալական ծրագրերի, կառավարության կազմում տեղի ունեցող փոփոխությունների, նախագահի հրամանագրերի, Արցախի Հանրապետության բնակչությանը վերաբերող այլ տեղեկություններ՝ կատարելով պետական դավաճանություն»:

Նշված երկու անձինք հետաքննության մարմնի կողմից ձերբակալվել են, իսկ նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ քննիչի կողմից նրանց մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

XS
SM
MD
LG