Մատչելիության հղումներ

ՄԱԿ. Գերիների սպանության համար մեղավոր են և' ռուսները, և' ուկրաինացիները


Ուկրաինայում պատերազմի գերիների հայրենադարձում, արխիվ
Ուկրաինայում պատերազմի գերիների հայրենադարձում, արխիվ

ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին վեց ամսվա ընթացքում Ուկրաինայում 6 հազար խաղաղ բնակիչ է տուժել, որոնցից 1600-ը սպանվել է։ Կազմակերպության Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակն ընդգծում է՝ իրականում կորուստները կարող են ավելի մեծ լինել:

Երեկ հրապարակված զեկույցի համաձայն՝ Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ռուսական հարձակումների հետևանքով անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր ավելի քան 100 խաղաղ բնակիչ է զոհվել, մոտ 400-ը՝ վիրավորվել։

ՄԱԿ-ի պաշտոնյաները փաստագրել են ռուս զինվորականների կողմից 21 խաղաղ բնակիչների սպանություն, այդ թվում՝ արտադատական մահապատիժներ, քաղաքացիական անձանց վրա հարձակումներ:

ՄԱԿ-ի առաքելությունն արձանագրել է նաև ռուս ռազմագերիների սպանության առնվազն 25 դեպք, ևս 15 ուկրաինացի ռազմագերի էլ սպանվել է ռուսաստանցի զինվորականների կողմից։

ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար Մաթիլդա Բոգների խոսքով՝ ուկրաինացի զինվորների 15 մահապատիժներից 11-ը իրականացրել են «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության վարձկանները։

XS
SM
MD
LG