Մատչելիության հղումներ

Բաքուն կրկին սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր երկրորդ անգամն է հայտարարություն տարածել, պնդելով, թե Ղարաբաղում հայկական ուժերը «ապօրինի գործունեություն են իրականացնում»։

Նախարարությունը, մասնավորապես պնդում է, թե իրենց հաջողվել է հավաստել, որ «Ադրբեջանի տարածքում, որտեղ ռուսական խաղաղապահ ուժեր են ժամանակավորապես տեղակայված, հայկական զինված խմբավորումները անօրինական ճանապարհներ են գցում՝ ռազմատեխնիկայի փոխադրման համար»։

Բաքուն ոչ միայն հայկական կողմին է մեղադրել՝ «եռակողմ հայտարարությունները կոպտորեն խախտելու համար», այլև՝ Մոսկվային, պնդելով, թե «ռուս խաղաղապահները չեն իրականացնում նրանց վրա դրած պարտավորությունները և հիմքեր են ստեղծում տարածաշրջանում լավրածության մեծացման համար»։

«Մենք վերահաստատում ենք, որ Երևանի ռազմաքաղաքական ղեկավարությունն է կրում այդ սադրանքների և դրանց արդյունքում հնարավոր մարդկային կորուստների ողջ պատասխանատվությունը», -վերստին զգուշացրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Նույնաբովանդակ հայտարարություն Բաքվից հնչել էր նաև շաբաթասկզբին, դրանից մեկ օր անց հաղորդվել էր, որ Երասխի հատվածի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG