Մատչելիության հղումներ

Միրզոյանը ներկայացրեց խաղաղության պայմանագրի շուրջ Երևանի և Բաքվի միջև փոխանակված փաստաթղթերի քանակը


4 ադրբեջանական և 3 հայկական փաստաթուղթ. Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի փոխանցմամբ՝ խաղաղության պայմանագրի շուրջ Երևանի և Բաքվի միջև առայսօր փոխանակված փաստաթղթերի քանակն այսպիսին է։

Ըստ նախարարի, ոչ իդեալական, բայց՝ փոխընդունելի ձևակերպումներ հաջողվել է գտնել, քննարկումներ են եղել, փոխզիջումային տեքստեր ձևակերպվել են: Սա, ցավոք, Միրզոյանի փոխանցմամբ, չի վերաբերում առանցքային կարևորության հարցերին, դրանք դեռ քննարկումների փուլում են, կողմերի դիրքորոշումները դեռ հեռու են: Նա նաև նշեց, որ միջնորդություն այս բանակցային գործընթացում չկա։

«Արևմուտքի տարբերակ գոյություն չունի, ընթացքում եղել է ռուսական տարբերակ, որին մենք համաձայնություն տվել ենք, ադրբեջանական կողմը՝ ոչ։ Մնացածը՝ հայ-ադրբեջանական տարբերակ է, Արևմուտքը մեզ որևէ փաստաթուղթ, տարբերակ չի առաջարկել», - ասաց արտգործնախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG