Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքի Վրաստան այցի նախաշեմին Վրաստանի իշխող ուժի ներկայացուցիչ, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, թե գերմանացի պաշտոնյան կտրված է իրականությունից։
Կալաձեն այդկերպ մեկնաբանել է Գերմանիայի դիվանագիտության ղեկավարի պնդումները, թե Վրաստանը փորձում է շեղվել արևմտամետ ուղուց։
«Ես չգիտեմ, թե նա ինչի մասին է խոսում։ Հստակ է, որ այդ անձը կտրված է իրականությունից։ Սա այն քաղաքականության և գծի շարունակությունն է, որի մասին մենք լսում են վերջին օրերին, ինչը բացարձակ սուտ է», - հայտարարել է Վրաստանի իշխող ուժի առաջատար ներկայացուցիչը՝ հավաստիացնելով, որ պաշտոնական Թբիլիսին ամեն ինչ անում է Եվրամիության առջև ստանձնած պարտավորությունները կյանքի կոչելու համար։
Գերմանիայի արտգործնախարարը երկօրյա այցով Վրաստան է ժամանում այսօր՝ հանդիպելու այդ երկրի վարչապետի, նախագահի, արտաքին գործերի նախարարի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։