Մատչելիության հղումներ

Գոյ թատրոնը կարող է փակվել


35 տարվա ստեղծագործական կյանքից հետո Գոյ թատրոնը կարող է փակվել։ Նախարարությունից են ահազանգել։

«Իրանք կատարում են ծրագիր՝ առանց նայելու, թե ինչ ա գրած», - ասում է թատրոնի գեղարվետսական ղեկավար, ռեժիսոր Արթուր Սահակյանը։

Նա վստահ է, որ իշխանությունների հասցեին իր քննադատական ելույթներն են պատճառը. - «Ցենզուրա, անձնական կարծիքի համար հետապնդում, այլակարծության համար։ Խոստացա մեր հանդիսատեսին, որ մենք կվերականգնենք «Ժանգոտ բանալին»։ Դա ուղղակի իրանց մասին ա»։

Թատրոնի խաղացանկում քաղաքական, քննադատական թեմատիկան շատ է.Օրուլեի «Անասնաֆերման», Քամյուի «Օտարը», վերջերս էլ բեմադրվեց «Գարեգին Նդժեհ. իրական առասպել» պատմական հետազոտությունը։

Արթուր Սահակյան
Արթուր Սահակյան

Ըստ Սահակյանի, հենց այս վերջին ներկայացումից հետո իրավիճակը կտրուկ սրվեց. - «Նժդեհի պատճառով թատրոնի նկատմամբ ինչ-որ սանկցիաներ կիրառելը ցենզուրա է։ Տարվա վերջում ոչ մի խոսակցություն չկար։ 7-ին փետրվարի եղավ ներկայացումը, 8-ին հրավիրվեց տնօրենը, ու հայտնվեց էդ մասին...»

Հիմա մտածում են հաջորդ ամսվա ամբողջ խաղացանկը Նժդեհով լցնել։ Հեռահար նպատակներ էլ կան՝ խաղալ ներկայացումը Նդժեհի հրապարկում. - «Հիմա տեսնենք քաղաքապետարանը ո՞նց թույլ չի տալու Նժդեհի արձանի տակ։ Տեսնենք ո՞նց չի թույլ տալու։ Եթե թույլ չտա, ուրեմն ամեն ինչ հասկանալի է»։

Գոյ թատրոնը օրեր առաջ ֆեյսբուքյան էջում բաց նամակ էր տեղադրել՝ հասցեագրված ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ տեղեկացնելով, որ փոխնախարար Արա Խզմալյանը դեռ փետրվարին բանավոր ասել է թատրոնի տնօրենին, թե լուծարման նախագիծ է քննարկվում, վարչական մասը կկրճատվի, իսկ ստեղծագործական կազմը կմիավորվի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։

Նախարարությոնից ստացված պատասխան նամակը թատրոնը երեկ էր հրապարկել։ Ըստ այդ պարզաբանման, նախագիծը բարի նպատակ ունի. լուծելու է թատրոնի խնդիրները, այն է՝ լրացուցիչ ստեղծագործական տարածքի պակասորդ, գույքային ֆինասնական հնավարությունների բացակայություն, թատերախմբի կառավարման անարդյունավետություն։

Սահակյանը ոչ մի կետի հետ համաձայն չէ։ Նա պնդում է, որ տարեվերջին աուդիտ է եղել, ոչ մի խնդիր չի նշվել. - «Էդ մարդը 2015 թվականից ստեղ չի մտել։ Ու իրավունք չունի, դա զրպարտություն ա խոսել որակի մասին, որը չես տեսել»։

Մշակույթի ոլորտի պատասխանատու փոխնախարար Արա Խզմալյանն ամբողջ օրվա ընթացքում այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին։ Խոսնակից տեղեկացանք, որ շաբաթվա վերջին ասուլիս է սպասվում։

Թատրոնն ունի 35 աշխատող։ Փաստացի, ըստ նախագծի, դերասանները կդառանան Սունդուկյանի թատրոնի աշխատակից։ Միավորմանը դեմ են ոչ միայն Գոյի, այլ նաև Սունդուկյանի և այլ թատրոնների դերասանները։ Ֆեյսբուքում անգամ ֆլեշմոբ է սկսվել «Գոյամարտ» հեշթեգով։

Վարդան Մկրտչյան
Վարդան Մկրտչյան

Սունդուկյանի անվան թատրոնի ղեկավարությունը, սակայն, այլ կարծիք է։ Տնօրեն Վադրան Մկրտչյանը պնդում է՝ մայր թատրոնն ունի այնքան պոտենցիալ, որի կլուծի Գոյ թատրոնի խնդիրները։ Հիշեցնում է, թե տարիներ շարունակ իրենք են վճարել իրենց տարածքում գործող փոքր թատրոնի հոսանքի, գազի վարձը. - «Իսկ ումի՞ց են հարցրել, իսկ ո՞ւմ հետ են քննարկել, որ Սունդուկյան թատրոնի բնականոն տարածքը կտրել են և հատկացրել են մեկ այլ թատրոնի։ Այս հարցադրմանը ո՞վ պետք է պատասխանի... Դո՞ւք, Գոյ թատրոնի այսօրվա ղեկավարնե՞րը... Ուրեմն այս սխալը, որը տեղի է ունեցել ինչ-որ ժամանակի ընթացքում զոռբայության և այլ հատկանիշների շնորհիվ, այսօր ես չեմ դրա պատասխանը տվողը։ Իբրև պետական թատրոնի ղեկավար, եթե ինձ հարց եք տալիս, կարո՞ղ եմ ես ստանձնել պատասխանատվություն, որ մարդիկ դրսում չմնան, հակառակը՝ լավ կյանք ունենան, այո, ես պատասխանում եմ՝ կարող եմ»։

Չնայած նախարարությոնից ստացված ոչ հաճելի լուրերին, թատրոնում փորձերը շարունակվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG