Մատչելիության հղումներ

Զապորոժիեում ռուսների հրթիռային հարվածից 7 մարդ է զոհվել


Ռուսների հրթիռը հարվածել է բնակելի շենքին, Զապարոժիե, 22-ը մարտի, 2023թ.
Ռուսների հրթիռը հարվածել է բնակելի շենքին, Զապարոժիե, 22-ը մարտի, 2023թ.

Ռուսական ուժերն այսօր հրթիռակոծել են Զապորոժիե քաղաքը: Հրթիռներից մեկը հարվածել է 9-հարկանի բնակելի շենքին, որը մասամբ ավերվել է: Սկսվել է հրդեհ, այն տարածվել է հարևան շենքի վրա:

Հրթիռակոծության հետևանքով սպանվել է առնվազն 7 մարդ: Տուժել է մոտ երեք տասնյակ մարդ, այդ թվում երեխաներ:

Նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Տելեգրամ ալիքում տեղադրել է շենքին հրթիռի հարվածելու պահն արձանագրած տեսանյութը:

«Ռուսաստանը գազանի դաժանությամբ հրթիռակոծում է քաղաքը, հրթիռները հարվածում են բնակելի թաղամասերին, որտեղ ապրում են շարքային մարդիկ, երեխաներ: Ահաբեկիչ պետությունը փորձում է ոչնչացնել մեր քաղաքները, մեր պետությունը, մեր մարդկանց»,- գրել է Զելենսկին տեսանյութի տակ:

XS
SM
MD
LG