Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետին Մարդու իրավունքների Պետդեպի զեկույցը «հետաքրքիր չէ»


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի, արխիվ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի, արխիվ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, թե Մարդու իրավունքների վերաբերյալ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցը հետաքրքիր չէ իր Կառավարությանը, քանի որ այն մեծ մասամբ հիմնված է սուտ տեղեկությունների վրա:

«Շատ հակիրճ եմ ծանոթացել զեկույցին։ Ցավոք, մեծ մասամբ այն հիմնված է այսպես կոչված էլիտար հասարակական կազմակերպությունների կողմնակալ և անարդար եզրակացությունների վրա», - ասել է Ղարիբաշվիլին:

Վաշինգտոնի հրապարակած զեկույցում Վրաստանի իշխանությունները քննադատության են արժանացել անպատժելիության համար, մասնավորապես հիշատակվել են լրագրողների նկատմամբ բռնությունները, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը բանտում, ինչպես նաև ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլիի առևանգումը Թբիլիսիի կենտրոնից Բաքու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG