Պետությանը կվերադարձվի շուրջ 81 մլն 962 հազար 500 դրամի պատճառված վնասը, հայտնում է Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ)՝ տեղեկացնելով՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռն է կայացվել։
Ըստ խորհրդի՝ կողմերի միջև հաշտության համաձայնագիր է հաստատվել, որի արդյունքում ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ընկերության տնօրեն Արթուր Մանուկյանը պետությանը կվերադարձնի Երևանի Ծարավ Աղբյուր փողոցին հարակից հողատարածքը: