Մատչելիության հղումներ

Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի երկու՝ նախկին և գործող պաշտոնյաներ


Երևանի քաղաքապետարանի շենքը, արխիվ
Երևանի քաղաքապետարանի շենքը, արխիվ

Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանն ու ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը:

Հակակոռուպցիոն կոմիտեից չմանրամասնեցին, թե ձերբակալություններն ինչ քրեական գործի շրջանակում են արվել, բայց ընդգծեցին՝ քովիդի շրջանում ենթադրյալ չարաշահումների գործը չէ:

Մեջլումյանը երկու օր առաջ է աշխատանքից ազատման դիմում գրել:

Կոմիտեից փոխանցեցին՝ մանրամասները շուտով:

«Երևանի քաղաքապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեի վերջին գործողությունները ևս մեկ անգամ գալիս են հիշեցնելու, որ պետական, համայնքային և, առհասարակ, հարկատուների հաշվին պաշտոն զբաղեցնելն ինչքան պատվաբեր է, կրկնակի էլ պատասխանատվության բաժին է ենթադրում: Չցանկանալով խախտել անմեղության կանխավարկածը՝ քննությունից ակնկալում եմ լրիվ և բազմակողմանի բացահայտում», - Ֆեյսբուքում գրել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG