Մատչելիության հղումներ

Մոսկվայում մեկնարկել են Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի բանակցությունները


Մոսկվայում քիչ առաջ մեկնարկել է Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։

Ընդլայնված կազմով բանակցությունների մեկնարկին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանն «ակնկալում է, որ դաշնակիցները ակտիվ քայլեր կձեռնարկեն, որպեսզի Ադրբեջանը կատարի ստանձնած պարտավորությունները և վերջ տա ուժի կիրառմանը»։

«Չկա եռակողմ հայտարարության որևէ դրույթ, որը Բաքուն խախտած չլինի», - հավելել Միրզոյանը։

Ռուսաստանի արտգործնախարարի պնդմամբ՝ «տարածաշրջանում իրադրության կայունացման բանալին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունն է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG