Չինաստանի նախագահ Սի Ծինպինը ժամանել է Մոսկվա։
Ռուսական աղբյուրների փոխանցմամբ, Չինաստանի ղեկավարին և նրա ուղեկցող պատվիրակությանը տեղափոխող օդանավը քիչ առաջ վայրէջք է կատարել Մոսկվայի կառավարական «Վնուկովո-2» օդանավակայանում։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ, Ռուսաստանի և Չինաստանի նախագահների հանդիպումը մեկնարկելու է Մոսկվայի ժամանակով 16։30-ին (Երևանի ժամանակով 17։30):
Չինաստանի նախագահի այցը Մոսկվա շարունակվելու է մինչև մարտի 22-ը։