Շաբաթ օրը Էկվադորի հարավում տեղի ունեցած 6.8 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել, հաղորդել է երկրի նախագահի մամուլի ծառայությունը:
Թվիթերում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ վիրավորվել է առնվազն 446 մարդ: Հաղորդվում է մեծ թվով ավերածությունների մասին:
Միացյալ Նահանգների Երկրաբանական հետազոտությունների գործակալության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը Բալաո բնակավայրի մերձակայքում էր, ավելի քան 65 կմ խորությամբ: