Մատչելիության հղումներ

Միրզոյանն ու Լավրովը մարտի 20-ին կքննարկեն Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորումը


Մարտի 20-ին Մոսկվայում Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները կքննարկեն Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը։

Այս մասին, ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ակնկալում ենք, որ առաջիկա հանդիպումը կնպաստի Երևանի հետ երկխոսության որակի կատարելագործմանը»,- հույս է հայտնել ռուսաստանցի դիվանագետը։

Վարչապետ Փաշինյանն օրերս իր ասուլիսին հայտնել էր Միրզոյանի գալիք այցի մասին, ընդգծել, որ 2022 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ՌԴ մայրաքաղաքում ոչ թե չեղարկվել է, այլ՝ հետաձգվել. - «Այդ իրավիճակում պետք էր, որ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարը լինի Երևանում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG