Մատչելիության հղումներ

Ստեփանակերտը հերքում է, թե մարտի 5-ին Ադրբեջանի ներկայացուցիչը հանդիպել է Ղարաբաղի հայերի հետ


Պաշտոնական Ստեփանակերտը հերքում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե Ադրբեջանի ներկայացուցիչը մարտի 5-ին հանդիպել է Ղարաբաղի հայերի հետ:

Մարտի 14-ին Բեռլինում Գերմանիայի նախագահի հետ հանդիպմանը Իլհամ Ալիևը պնդել է, թե մարտի 5-ին, երբ ադրբեջանական հարձակման հետևանքով Ղարաբաղում երեք ոստիկան էր սպանվել, Ադրբեջանի ներկայացուցիչը հանդիպել է Ղարաբաղի հայերի հետ։ Թե ինչ հանգամանքներում է այն կայացել, Ալիևը չէր հայտնել:

«Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը այսօր ասել է՝ մարտի 5-ին հանդիպում տեղի չի ունեցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG