Ռումինիայում զինամթերքի համար վառոդի արտադրության նոր գործարան կկառուցվի, տեղական հեռուստատեսության եթերում հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարար Ֆլորին Սպատարուն։
Նմանատիպ գործարան կար Ռումինիայում, սակայն 2004 թվականին այն փակվել է։ «Այժմ մենք ավելի մեծ արտադրական հզորություն կստեղծենք ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ ոչ ՆԱՏՕ-ի համար», - ասել է Սպատարուն։
Ռումինիան, նրա խոսքով, արդեն իսկ համապատասխան պայմանագրեր է կնքել ամերիկյան և հարավկորեական ընկերությունների հետ։