Կիրակի գիշերը մոտ կես միլիոն մարդ դուրս է եկել Իսրայելի փողոցներ՝ բողոքելու կառավարության կողմից դատական համակարգի բարեփոխման դեմ։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սա երկրի պատմության մեջ ամենազանգվածային բողոքի ակցիան է։
Միայն մայրաքաղաք Թել Ավիվում ակցիային մասնակցել է մոտ 200 հազար իսրայելցի։
Երկրում բողոքի ակցիաները չեն հանդարտվում ավելի քան երկու ամիս։ Դրանց մասնակիցները հայտարարում են, որ պաշտպանելու են ժողովրդավարությունը, որը ոտնձգության է ենթարկվել Բենիամին Նեթանյահուի նոր կառավարության կողմից։
Վարչապետն իր հերթին պնդում է, որ դատարանների լիազորությունները սահմանափակող բարեփոխումը կվերականգնի իշխանության թևերի միջև հավասարակշռությունը։