Սյունիքի մարզում վթարի է ենթարկվել «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը, կա մեկ զոհ, 23 վիրավոր, հայտնում է Սյունիքի մարզպետարանը։
ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացրին, որ մահացածը ուսուցչուհի, 53-ամյա Թամարա Դավթյանն է, նա մահացել է բժշկական կենտրոնում։
Մարզպետի խորհրդական Կարեն Բալյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ ավտոբուսը տեղափոխելիս է եղել դպրոցականների և ուսուցիչների։
Օխտարի միջնակարգ դպրոցի աշակերտներին ու աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը, ըստ պաշտոնական աղբյուրի, Նորաշենիկ-Կապան ճանապարհին է վթարվել ու հայտնվել ձորում։
16։55 (թարմացում)
Փրկարար ծառայությունից հաղորդում են, որ տուժածների թվում 9 դպրոցի աշխատակիցներ են, 15-ը՝ դպրոցականներ։