Մատչելիության հղումներ

Բռնությանն արդարացում չկա. բոլոր հարցերը պետք է լուծվեն միայն բանակցությունների միջոցով. Կլաար


Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Տոյվո Կլաարը անհանգստություն է հայտնել «վերջին մահացու բախումների և կրակոցների մասին նոր հաղորդումների» կապակցությամբ: Այս մասին նա գրել է Թվիթերում՝ առանց կողմերից որևէ մեկին հասցեական դիմելու։

«Բռնությանն արդարացում չկա. բոլոր հարցերը պետք է լուծվեն միայն բանակցությունների միջոցով», - նշել է նա, նկատելով, որ տարածաշրջանն արդեն բավականաչափ տուժել է մարտերից։

«Հիմա ժամանակն է միասին աշխատելու կայուն, արդար խաղաղության համար», - գրել է Կլաարը:

Ստեփանակերտը կիրակի հաղորդեց ադրբեջանական զինուժի դիվերսիոն ներթափանցման մասին, որին հետևանքով զոհվեց ոստիկանության 3 ծառայող։ Բաքուն ևս հայտնել է զոհերի մասին։

ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է, որ առաջինը կրակ են բացել ադրբեջանցիները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG