Մատչելիության հղումներ

Արևմուտքը գիտի «Հյուսիսային հոսքի» դեմ դիվերսիայի հովանավորի անունը․ The Times


Արխիվ
Արխիվ

«Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք-2» ռուսաստանյան գազատարների պայթյունների հովանավորը Ուկրաինայի քաղաքացի է, այս մասին գրում է բրիտանական The Times պարբերականը՝ նշելով, որ դիվերսիայի հեղինակը առնչություն չունի Զելենսկու կառավարության հետ։

Թերթի տվյալներով՝ դիվերսիայի կազմակերպումը ուկրաինացու մասնավոր նախաձեռնությունն է։ Ըստ լրատվամիջոցի՝ պայթյունն իրականացնելու համար նա իր հաշվին վարձակալել է սուզանավ, էլիտար ջրասուզակներ, կեղծ անձնագրեր և այլ անհրաժեշտ պարագաներ։ The Times-ի համաձայն՝ պայթյունի ետևում կանգնած այդ ուկրաինացու անունը հայտնի է արևմտյան երկրների հատուկ ծառայություններին, որոնք, սակայն, չեն հրապարակել Ուկրաինայի ու Գերմանիայի միջև հակամարտությունից խուսափելու նպատակով։

«Հյուսիսային հոսքերի» դիվերսիայի մասին տեղեկություններ են այսօր հրապարակել միաժամանակ մի շարք արևմտյան առաջատար լրատվամիջոցներ, այդ թվում՝ The New York Times -ը, Die Zeit-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG