Այսօր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի սուպերմարկետներից մեկում տեղի է ունեցել հրազենի կիրառմամբ հարձակում:
Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության, մայրաքաղաքի Խաթայի շրջանում գտնվող այդ սուպերմարկետում հիմա աշխատում են քննիչները, ոստիկանները և դատախազության շրջանային վարչության քրեագիտության բաժնի ծառայողները:
Միջադեպի ընթացքում զոհվել է մեկ ոստիկան, ևս երկուսը վիրավորվել են: Ըստ Trend լրատվական գործակալության, սպանվածը՝ Ռուֆատ Հասանովը, մահացու վիրավորում է ստացել գլխի շրջանում:
Վիրավորներից մեկը Սամիր Շեյդաևն է, մյուսի անունը հայտնի չէ: Հանցագործի մասին տեղեկություններ դեռ չկան: