Մատչելիության հղումներ

Գործադուլներ, ցույցեր, բախումներ Հունաստանում


Հունաստանի երկաթուղիների աշխատակիցները հերթական գործադուլն են սկսել՝ ընդդեմ անվտանգության հնացած համակարգի և տասնյակ զոհերի հանգեցրած վթարի կապակցությամբ։ Հինգշաբթի երեկոյան դրությամբ ուղևորատար և բեռնատար գնացքների բախման զոհերի թիվը հասել էր 60-ի։

Երկաթուղայինների արհմիության անդամները պնդում են, որ անվտանգության համակարգերը թերանում են, ինչի մասին իրենք բազմիցս են զգուշացրել կառավարությանը։

Բողոքի ցույցեր են կազմակերպվել Հունաստանի մի շարք քաղաքներում՝ այդ թվում Աթենքում, որտեղ ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների միջև բախումներ են տեղի ունեցել:

Աղետի կապակցությամբ Հունաստանում եռօրյա սուգ է հայտարարվել, հրաժարական է տվել երկրի տրանսպորտի նախարարը:

Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն իր հեռուստաուղերձում հայտարարել է, որ գնացքների բախման պատճառն, ամենայն հավանականությամբ, մարդկային գործոնն էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG