Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինը վաղն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ կանցկացնի


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, Մոսկվա, արխիվ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, Մոսկվա, արխիվ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը՝ մարտի 3-ին, Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ կանցկացնի: Այդ մասին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Այսօր ավելի վաղ մի անանուն աղբյուր խորհրդարանի ստորին պալատից՝ Պետական դումայից, ռուսական մամուլին փոխանցել է, որ այս նիստը կգումարվի այսօր և, հավանաբար, կանցկացվի առցանց ձևաչափով:

Օրակարգի մասին պաշտոնական տեղեկություններ հայտնի չեն, սակայն ենթադրվում է, որ կքննարկվեն «ուկրաինական անօդաչուների գրոհները ռուսական բնակավայրերի վրա և Բրյանսկի շրջանում ուկրաինացի զինվորականների իրագործած հարձակումը»:

Պեսկովը նշել է, որ Պուտինը պատկան կառույցներից զեկույցներ է ստանում Բրյանսկի շրջանում տեղի ունեցող իրադարձույունների մասին:

Այսօր Ստավրոպոլի մարզ նախատեսված նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային այցը չեղարկվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG