ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելլենն այցելել է Կիև:
Նախարարի այցի մասին նախօրոք չի հայտարարվել:
Յելլենը հանդիպել է Ուկրաինայի նախագահի և վարչապետի հետ: Նախագահ Վլադիմիր Զելենսկին շեշտել է հանդիպման կարևորությունն ու նշել, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Ուկրաինային պատերազմի առաջին օրերից:
Յելլենը հայտարարել է Կիևին հատկացվող 10 միլիարդանոց փաթեթի առաջին՝ 1 միլիարդ դոլարի տրանշի փոխանցման մասին: