Մատչելիության հղումներ

Էրդողանը Զելենսկուն հավաստիացրել է, որ Թուրքիան պատրաստ է նպաստել պատերազմի դադարեցմանը


Թուրքիայի և Ուկրաինայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Զելենսկին, արխիվ, Լվով, 18 օգոստոսի, 2022թ.
Թուրքիայի և Ուկրաինայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Զելենսկին, արխիվ, Լվով, 18 օգոստոսի, 2022թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսով զրուցել է ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ:

Ըստ Էրդողանի աշխատակազմի, երկու նախագահները քննարկել են Ուկրաինայում մեկ տարի տևող պատերազմին, ինչպես նաև Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած հուժկու երկրաշարժին առնչվող հարցեր:

Էրդողանը շնորհակալություն է հայտնել բնական աղետի կապակցությամբ Ուկրաինայի ցոււցաբերած աջակցության և համերաշխության համար:

Նա հավաստիացրել է, որ Թուրքիան պատրաստ է իր ուժերի սահմաններում նպաստել խաղաղության հաստատմանը, «որը պետք է հիմնվի հրադադարի և երկխոսության վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG