Մատչելիության հղումներ

Մոլդովան սկսում է ԱՊՀ շրջանակներում տասնյակ համաձայնագրերի չեղարկման գործընթաց


Մոլդովան սկսում է ԱՊՀ շրջանակներում տասնյակ համաձայնագրերի չեղարկման գործընթաց, հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Նիկու Պոպեսկուն։

Մոլդովացի պաշտոնյան շեշտել է, որ Քիշնևի նպատակը Եվրամիությանն անդամակցելն է։

«Դրանից ելնելով, ԱՊՀ պայմանագրերից դուրս գալը, որոնք անհամատեղելի են մեր նպատակների հետ, կշարունակվի», - ասել է Մոլդովայի դիվանագիտության ղեկավարը։

Ավելի վաղ Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո Քիշնևը որոշում կկայացնի ԱՊՀ-ին հետագա անդամակցության նպատակահարմարության հարցով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG