Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Պետդումա է ներկայացրել օրենքի նախագիծ, որը թույլ է տալիս ժամկետային զինծառայողներին մասնակցել ռուսաստանյան խաղաղապահ առաքելություններին:
Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար ուղարկված զինվորականները կարող են հավաքագրվել «կամավոր հիմունքներով հատուկ պատրաստություն անցնելուց հետո»:
Պաշտոնապես ռուսական խաղաղապահ զորախմբեր ներկայումս տեղակայված են ինքնահռչակ Մերձդնեստրում՝ Մոլդովայի տարածքում, և Լեռնային Ղարաբաղում։
Մինչև Ուկրաինա ներխուժելը ռուսական բանակը բաղկացած էր պայմանագրային և ժամկետային զինծառայողներից։ 2022 թվականի աշնանից զինծառայողի կարգավիճակ ունեն բոլոր մոբիլիզացվածները, այդ թվում՝ զինծառայության պայմանագիր չկնքածները և կամավորական կազմավորումների անդամները: