Մատչելիության հղումներ

Հռոմի Պապը Ուկրաինայում կրակը դադարեցնելու և բանակցությունների կոչ է արել


Հռոմի Պապ Ֆրանցիսկոս, արխիվ
Հռոմի Պապ Ֆրանցիսկոս, արխիվ

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այսօր ասել է, որ Ուկրաինայում պատերազմը «անհեթեթ է ու դաժան», և կրակը դադարեցնելու ու բանակցությունների կոչ է արել։

Երկու օրից լրանում է Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելու մեկ տարին։ Հռոմի Պապն ասել է, որ դա «տխուր տարելից» է, և ինքը «մոտ է Ուկրաինայի նահատակ ժողովրդին»։

Ֆրանցիսկոսն ասել է, որ իրական հաղթանակը Ուկրաինայում չի կարող կառուցվել ավերակների վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG