Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահ Բայդենը ժամանել է Կիև


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում ողջունում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, 20-ը փետրվարի, 2023թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում ողջունում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, 20-ը փետրվարի, 2023թ.

Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենն այսօր անակնկալ այցով ժամանել է Կիև։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

BBC-ի տեղեկություններով՝ առաջիկա ժամերին կայանալու են ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների բանակցությունները։

«Մինչ մոտենում ենք Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման տարելիցին, այսօր Կիևում եմ՝ հանդիպելու նախագահ Վլադիմիր Զելենսկուն և վերահաստատելու մեր անսասան նվիրվածությունը Ուկրաինայի ժողովրդավարությանը, ինքինիշխանությանը և տարածքային ամբողջականությանը», - Թվիթերում գրել է ԱՄՆ նախագահը:

Բայդենի այցի մասին նախապես չէր հայտարարվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG