Արցախում վաղվանից կվերսկսվի գազով ջեռուցվող հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և 1-8-րդ դասարանների, արտադպրոցական ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։
Այս հաստատություններում դասապրոցեսը կասեցվել էր Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով, հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Վերջին 70 օրվա ընթացքում գազի մատակարարումը կասեցվել է առնվազն 10 անգամ։