ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի հայտարարությունները ևս մեկ անգամ ընդգծում են ռուս-ամերիկյան տարաձայնությունների խորությունը, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ դա նաև ընդգծում է Միացյալ Նահանգների դերը, որը նա անվանել է «գոյություն ունեցող միջազգային լարվածության գլխավոր սադրիչի»։
Նուլանդն ասել էր, որ Վաշինգտոնն աջակցում է Ղրիմում ռուսների ռազմական թիրախներին Ուկրաինայի հասցրած հարվածներին:
«Ռուսաստանը Ղրիմում տեղակայել է մեծ թվով ռազմական կառույցներ, դրանք Ուկրաինայի համար օրինական թիրախներ են և հարվածների են ենթարկվում, մենք աջակցում ենք դրան: Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորված չի լինի, քանի դեռ Ղրիմն առնվազն չի ապառազմականացվել», - ասել էր նա: