Թուրքիայում երկրաշարժից ավերված շենքերից մեկի ավերակները հեռացնելու ընթացքում ռուսաստանցի փրկարարները հայտնաբերել են մի կաթսա, որում եղել է 150 հազար ամերիկյան դոլար՝ 100-դոլարանոց թղթադրամներով:
Նրանք այդ կաթսան հայտնաբերել են փլատակների հերթական շերտը հեռացնելու պահին: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ, փրկարարները գումարը ստացականով հանձնել են թուրք ոստիկաններին: