Վերջին տեղեկությունների համաձայն՝ փետրվարի վեցին Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հատել է 36 հազարի շեմը։
Թուրքիայի պաշտոնական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկրի տարածքում գրանցված զոհերի թիվը այսօր կեսօրի դրությամբ հասել է 31 հազար 643-ի։
«Սիրիայի տարածքում աղետի զոհերի թիվը այս պահի դրությամբ գերազանցում է 4500-ը», - հաղորդել է Քաթարում գործող «Ալ-Ջազիրա» համաարաբական հեռուստաընկերությունը։
Նախօրեին ՄԱԿ-ի պաշտոնյաները չէին բացառել, որ փետրվարի 6-ի երկրաշարժի զոհերի թիվը կարող է գերազանցել 50 հազարը։