Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել


Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել։

Գլխավոր դատախազության փոխանցմամբ, նա մեղադրվում է խոշոր չափերով գույքի հափշտակության և առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու համար։

Խորհրդարանը փետրվարի 8-ին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից և քննչական մարմինը հնարավարություն ստացավ Օհանյանի նկատմամբ քրեական հետպնդում սկսել։

Ընդդիմադիր պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու երեք միջնորդությամբ գլխավոր դատախազն էր դիմել խորհրդարան։ «Զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, խմբային շահերից ելնելով, պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ», - ասել էր Աննա Վարդապետյանը։

XS
SM
MD
LG